00:23  ,  27 օգոստոսի, 2022

«Ֆրայբուրգը» հաղթեց «Բոխումին» եւ հավասարվեց առաջատար «Բավարիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի մեկնարկային խաղում «Ֆրայբուրգն» ընդունեց «Բոխումին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Վինչենցո Գրիֆոն։

«Ֆրայբուրգը» 9 միավորով հավասարվեց առաջատար «Բավարիային», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բոխումը» չորրորդ պարտությունը կրեց եւ վերջինն է։

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բոխում»՝ 1:0 (տեսանյութ)

Վինչենցո Գրիֆո, 48

Չիրացրած 11մ՝ Վինչենցո Գրիֆո, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում