18:30  ,  26 օգոստոսի, 2022

«Նյուքասլը» ներկայացրեց Ալեքսանդր Իսակին (ֆոտո, վիդեո)

Անգլիական «Նյուքասլը» ներկայացրել է թիմի նորեկ, իսպանական «Ռեալ Սոսիեդադից» ձեռք բերած հարձակվող Ալեքսանդր Իսակին։ Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

«Նյուքասլը» Շվեդիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 70 միլիոն եվրո Երկու ակումբների համար էլ տրանսֆերը ռեկորդային է։ Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը 2019-ի ամռանը Ալեքսանդր Իսակին գնել էր «Բորուսիայից» 10 միլիոն եվրոյով։

Անցած մրցաշրջանում Ալեքսանդր Իսակը «Ռեալ Սոսիեդադի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ 2017-ին Շվեդիայի հավաքականում նորամուտը նշած ֆուտբոլիստն ազգային թիմում մասնակցել է 37 հանդիպման, խփել 9 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս