22:57  ,  25 օգոստոսի, 2022

ԵԼ․ «Շերիֆ» - «Փյունիկ» խաղում նշանակվեց լրացուցիչ ժամանակ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում հյուրընկալվել է Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»։

Քիշնեւի «Զիմբրու» ստադիոնում ընթացող հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0: Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում եւս գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

Այս զույգի հաղթողը դուրս կգա Եվրոպայի լիգայի խմբային փուլ, պարտվողը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով