22:04  ,  25 օգոստոսի, 2022

Ֆուտզալի ՉԼ․ «Երեւանը» հաղթեց՝ 15:1

Երեւանում անցկացվող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի C խմբի մրցաշարի երկրորդ տուրում «Երևանը» մրցել է ջիբրալթարական «Եվրոպայի» հետ եւ առավելության հասավ 15:1 հաշվով, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

C խմբի մյուս խաղում անգլիական «Լոնդոն Հելվեցիան» 9:6 հաշվով հաղթել է լատվիական «Պետրո-վ-ին»: Երկու տուրից հետո «Լոնդոն Հելվեցիան» ունի 6 միավոր, «Երևանը» և «Պետրո-վ-ը»՝ 3-ական միավոր, «Եվրոպան» երկու պարտություն է կրել:

Վերջին տուրում «Երևանը» օգոստոսի 27-ին կխաղա «Լոնդոն Հելվեցիայի», «Եվրոպան»՝ «Պետրո-վ-ի» հետ: 

Ֆուտզալի Չեմպիոնների լիգա, որակավորման փուլ, C խումբ, երկրորդ տուր

Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա

«Երևան» - «Եվրոպա»՝ 15:1 (9:0) 

Գոլերը՝  Ասլանյան, 00'31'', 28'06'' Մաշումյան, 03'21'', 29'36'', 36'23'' Դավիդյան, 04'42'', 05'21'', 19'51'', Պատատյան, 06'56'', 13'16'', 22'00'', Մելիքյան, 14'53'' (10մ), Սարգսյան, 19'30'', Միքայելյան, 24'57'', Թումբարյան, 35'27'', Ֆրեյլ, 24'43''

«Երևան»  

Մեկնարկային կազմ՝ 12. Էմին Ղարաբեքյանս, 5. Գեղամ Թումբարյան, 10. Սարո Գալստյան (ա), 15. Դավիթ Ասլանյան, 23. Արթուր Պատատյան

Փոխարինողներ՝ 1. Արթուր Մկրտչյան, 16. Արտյոմ Զաքարյան, 6. Գոռ Սարգսյան, 7. Արմեն Դավիդյան, 8. Արամ Սարգսյան, 9. Ռաֆիկ Մելիքյան, 11. Գարեգին Մաշումյան, 17. Խաչատուր Միքայելյան, 19. Միհրան Դերմենջյան,

Գլխավոր մարզիչ՝ Անատոլի Բադրետդինով

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում