11:06  ,  25 օգոստոսի, 2022

ՉԼ․ 27 տարում առաջին անգամ Թուրքիան ներկայացված չէ խմբային փուլում

27 տարում առաջին անգամ Թուրքիայի որեւէ ակումբ ներկայացված չի լինի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։

Թուրքիայի փոխչեմպիոն «Ֆեներբահչեն» որակավորման երկրորդ փուլում չէր հաղթահարել Կիեւի «Դինամոյի» արգելքը (0:0, 1:2), իսկ չեմպիոն «Տրաբզոնսպորը» որակավորման փլեյ-օֆֆում պարտվեց դանիական «Կոպենհագենին» (1:2, 0:0)։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչն այս մրցաշրջանում կընդունի Ստամբուլը։ Այն նախատեված է 2023թ․ հունիսի 10-ին։

Օգոստոսի 25-ին տեղի կունենա խմբային մրցաշարի վիճակահանությունը։

Առաջին զամբյուղ․ «Ռեալ Մադրիդ», «Այնտրախտ Ֆրանկֆուրտ», «Մանչեսթեր Սիթի», «Միլան», «Բավարիա», ՊՍԺ, «Պորտու», «Այաքս»։

Երկրորդ զամբյուղ․ «Լիվերպուլ», «Չելսի», «Բարսելոնա», «Յուվենտուս», «Աթլետիկո», «Սեւիլիա», «ՌԲ Լայպցիգ», «Տոտենհեմ»։

Երրորդ զամբյուղ․ «Բորուսիա Դորտմունդ», «Զալցբուրգ», «Շախտյոր», «Ինտեր Միլան», «Նապոլի», «Բենֆիկա», «Սպորտինգ», «Բայեր»։

Չորրորդ զամբյուղ․ «Մարսել», «Բրյուգե», «Սելթիկ», «Վիկտորիա Պլզեն», «Մաքաբի Հայֆա», «Դինամո Զագրեբ», «Կոպենհագեն», «Գլազգո Ռեյնջերս»։

Խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 6-7-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում