00:57  ,  25 օգոստոսի, 2022

ՉԼ․ «Գլազգո Ռեյնջերսն» ու «Կոպենհագենը» խմբային փուլում են (տեսանյութ)

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսն» ու դանիական «Կոպենհագենը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։

Որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Գլազգո Ռեյնջերսը» հյուրընկալվեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

«Կոպենհագենը» պայքարից դուրս թողեց թուրքական «Տրաբզոնսպորին», որը սեփական խաղադաշտում բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0։

Առաջին խաղում «Կոպենհագենը» հաղթել էր 2:1 հաշվով։

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղ

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Գլազգո Ռեյնջերս»՝ 0:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:2)

Անտոնիո Չոլակ, 60

«Տրաբզոնսպոր» - «Կոպենհագեն»՝ 0:0 (առաջին խաղ՝ 1:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English