00:53  ,  24 օգոստոսի, 2022

Չեմպիոնների լիգա․ «Բենֆիկան» ու «Վիկտորիան» դուրս եկան խմբային փուլ (տեսանյութ)

Պորտուգալական «Բենֆիկան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։ Լիսաբոնյան թիմը որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում ընդունեց Կիեւի «Դինամոյին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։ Առաջին խաղում «Բենֆիկան» հաղթել էր 2:0 հաշվով։

«Դինամոն» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի խմբային փուլում։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս եկավ նաեւ չեխական «Վիկտորիա Պլզենը», որը պատասխան խաղում 2:1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանական «Քարաբագին»։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0։

Խմբային փուլում հանդես կգա նաեւ իսրայելական «Մաքաբի Հայֆան», որը պայքարից դուրս թողեց սերբական «Ցրվեն Զվեզդային»։

Պատասխան խաղում «Մաքաբին» Բելգրադում ոչ ոքի խաղաց՝ 2:2: Առաջին խաղում իսրայելական թիմը հաղթել էր 3:2 հաշվով։

Չեմպիոնների լիգա, որակավորման փուլ, պատասխան խաղ

«Բենֆիկա» - «Դինամո Կիեւ»՝ 3:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:0)

Նիկոլաս Օտամենդի, 27, Ռաֆայել Սիլվա, 40, Դավիդ Ներես, 42

«Վիկտորիա Պլզեն» - «Քարաբագ»՝ 2:1 (առաջին խաղ՝ 0:0)

Յան Կոպից, 58, Յան Կլիմենտ, 73  -  Ֆիլիպ Օզոբիչ, 38

«Ցրվենա Զվեզդա» - «Մաքաբի Հայֆա»՝ 2:2 (առաջին խաղ՝ 2:3)

Ալեքսանդր Պեշիչ, 27, Միրկո Իվանիչ, 43 - Դանիել Սունդգրեն, 45+5, Միլան Պավկով, 90, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում