22:50  ,  23 օգոստոսի, 2022

ԵԱ․ Հայ շախմատիստուհիների հաջող մրցելույթը չորրորդ տուրում

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից ոչ ոք պարտություն չկրեց։

Չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղաց վրացի Նանա Ձագնիձեի հետ եւ 3,5 միավորով 8 առաջատարների թվում է։

Նրանցից կեսական միավոր են հետ Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը։ Այս տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց վրացի Լիլե Կորիձեի հետ, իսկ Մարիա Գեւորգյանը պարտության մատնեց հոլանդացի Էլինե Ռոյբերսին։

2,5-ական միավոր են վաստակել Մարիամ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը։ Մարիամ Մկրտչյանը չորրորդ տուրում ոչ ոքի ավարտեց պարտիան վրացի Նինո Բացիաշվիլիի հետ, Աննա Սարգսյանը հաղթեց չեխ Նատաշա Ռիխտերովային։

Երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Սուսաննա Գաբոյանը, որն ունի 2 միավոր։

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում