10:50  ,  23 օգոստոսի, 2022

Կարեն Խաչանովը՝ Նյու Յորքում․ Երջանիկ եմ վերադառնալ

Աշխարհի 31-րդ ռակետ Կարեն Խաչանովը կմասնակցի ԱՄՆ-ի բաց առաջնությանը։ Նա արդեն Նյու Յորքում է եւ սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել US Open-ի կորտերից։

«Ողջո՛ւյն, Նյու Յորք։ Երջանիկ եմ վերադառնալ այստեղ»,- գրել է հայ թենիսիստը։

ԱՄՆ-ի բաց առաջնությունը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։

Անցած տարի Խաչանովը մեկնարկային խաղում պարտվել էր հարավաֆրիկացի Լլոյդ Ջորջ Հարիսին՝ 4:6, 6:1, 6:4, 3:6, 2:6։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում