00:53  ,  23 օգոստոսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտության մատնեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց փոխչեմպիոն «Լիվերպուլին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյդոն Սանչոն։ 53-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ 81-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 3 միավորով 14-րդն է։ «Լիվերպուլն» ունի 2 միավոր եւ 16-րդն է։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 2:1 (տեսանյութ)

Ջեյդոն Սանչո, 16, Մարկուս Ռեշֆորդ, 53  -  Մոհամեդ Սալահ, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում