00:06  ,  23 օգոստոսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» 4 տարվա պայմանագիր կնքեց Կազեմիրոյի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Մադրիդի «Ռեալից» ձեռք բերեց 30-ամյա բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոյին՝ նրա հետ կնքելով  4 տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Կարիերայիս ընթացքում աշխատել եմ բազմաթիվ գերազանց մարզիչների հետ։ Հանդիպելով Էրիկ տեն Հագին եւ լսելով նրա գաղափարները՝ անհամբեր սպասում էի այս հնարավորությանը»,- ասել է Կազեմիրոն Մանչեսթերում։

Արքայական ակումբի հետ Կազեմիրոն 9 տարում նվաճել է 18 տիտղոս, այդ թվում Իսպանիայի 3 չեմպիոնական տիտղոս եւ Չեմպիոնների լիգայի 5 գավաթ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով