22:28  ,  22 օգոստոսի, 2022

«Ռոման» հաղթեց Սմոլինգի գոլի շնորհիվ (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Ռոման» ընդունեց «Կրեմոնեզեին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Դաշտի տերերի միակ գոլը 65-րդ րոպեին խփեց անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը, որը գոլը նշելիս ցուցադրեց հռոմեական թիմի նորեկ Ժորժինյո Վեյնալդումի խաղաշապիկը։ Հոլանդացի կիսապաշտպանը մարզման ժամանակ աջ սրունքի կոտրվածք է ստացել եւ մի քանի ամիս դուրս չի գա խաղադաշտ։

«Ռոման» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Նապոլիին» եւ փոխչեմպիոն Միլանի «Ինտերին»։ «Կրեմոնեզեն» երկրորդ պարտությունը կրեց։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ռոմա» - «Կրեմոնեզե»՝ 1:0 (տեսանյութ)

Կրիս Սմոլինգ, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս