12:27  ,  22 օգոստոսի, 2022

Կանանց Չեմպիոնների լիգա․ «Հայասան» երկրորդ պարտությունը կրեց

Ֆուտբոլի կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում երկրորդ պարտությունն է կրել Հայաստանի չեմպիոն «Հայասան»։ Սլովենիաի Ռադենցի քաղաքում անցկացվող մրցաշարում «Հայասան» երկրորդ տուրում մրցել է սլովենական «Պոմուրիեի» հետ եւ պարտություն է կրել 1:2 հաշվով, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Առաջին տուրում «Հայասան» 0:2 հաշվով պարտվել էր «Վալյուրին» (Իսլանդիա)։

Կանանց Չեմպիոնների լիգա, որակավորման փուլ, երկրորդ տուր

«Պոմուրիե» - «Հայասա»՝ 2:1

Կոս, 27, Հորվատ, 34 - Վորոնինա, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով