02:52  ,  22 օգոստոսի, 2022

«Մասթերս»․ 152-րդ ռակետ Բորնա Չորիչը նվաճեց տիտղոսը

Աշխարհի 152-րդ ռակետ Բորնա Չորիչը նվաճեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում խորվաթ թենիսիստը մրցեց աշխարհի 7-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:0), 6:2 հաշվով։ Պայքարտ տեւեց 1 ժամ եւ 58 րոպե։

Չորիչն այս մրցաշարում հաղթել էր նաեւ իսպանացիներ Ռաֆայել Նադալին  (3) եւ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին (34), կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին (9) եւ բրիտանացի Քեմերոն Նորիին (11)։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,3 միլիոն դոլար էր։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով