01:55  ,  22 օգոստոսի, 2022

«Բարսելոնայի» հաղթանակը, Լեւանդովսկու դուբլը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։

Խաղի հաշիվը 45-րդ վայրկյանին բացեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որն առաջին գոլը խփեց կատալոնական թիմում։ 6-րդ րոպեին դաշտի տերերը վերականգնեցին հավասարությունը շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի գոլի շնորհիվ։

66-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն առաջ մղեց «Բարսելոնային»։ 2 րոպե անց դուբլ ձեւակերպեց Լեւանդովսկին։ «Բարսելոնայի» չորրորդ գոլը 79-րդ րոպեին խփեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին։

«Բարսելոնան» 4 միավորով 5-րդն է, «Ռեալ Սոսիեդադը» 10-րդն է՝ 3 միավոր։

Նշենք, որ օգոստոսի 21-ին Լեւանդովսկին դարձավ 34 տարեկան։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Բարսելոնա»՝ 1:4 (տեսանյութ)

Ալեքսանդր Իսակ, 6 -  Ռոբերտ Լեւանդովսկի, 1, 68, Ուսման Դեմբելե, 66,  Անսու Ֆատի,  79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով