00:33  ,  22 օգոստոսի, 2022

Մբապեի հեթ-տրիկն ու Նեյմարի դուբլը նպաստեցին ՊՍԺ-ի հաղթանակին՝ 7:1 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Լիլին»։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմն առավելության հասավ 7:1 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Դուբլ ձեւակերպեց բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Աչքի ընկան նաեւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։ Մբապեն առաջին գոլը խփեց արդեն 8-րդ վայրկյանին Մեսիի փոխանցումից հետո՝ կրկնելով Ֆրանսիայի առաջնությունների ամենարագ գոլի ռեկորդը։ Դա ամենաարագ գոլն է ՊՍԺ-ի պատմության մեջ։ 

Կրիստոֆ Գալտիեի ղեկավարությամբ «Լիլը» 2021-ին նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։

ՊՍԺ-ն 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2-ական միավոր առաջ է «Մարսելից» ու «Լանսից»։ «Լիլը» 10-րդն է՝ 4 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր

«Լիլ» - ՊՍԺ՝ 1:7 (տեսանյութ)

Ժոնատան Բամբա, 54  -  Կիլիան Մբապե, 1, 66, 87, Լիոնել Մեսի, 28, Աշրաֆ Հակիմի, 39, Նեյմար, 44, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում