23:36  ,  21 օգոստոսի, 2022

«Վիլյառեալը» հաղթեց «Աթլետիկոյին» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց «Վիլյառեալին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։

Հյուրերի գոլերը խփեցին իսպանացի կիսապաշտպան Իերեմի Պինոն եւ իսպանացի հարձակվող Ժերար Մորենոն։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը 6 միավորով բարձրացավ առաջին տեղ։

6-ական միավոր ունեն նաեւ հաջորդ տեղերում գտնվող Մադրիդի «Ռեալը», «Բետիսն» ու «Օսասունան»։ 

«Աթլետիկոն» 7-րդն է՝ 3 միավոր։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Վիլյառեալ»՝ 0:2 (տեսանյութ)

Իերեմի Պինո, 73, Ժերար Մորենո, 90+7

Հեռացում՝ Նաուել Մոլինա («Աթլետիկո»), 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում