22:26  ,  21 օգոստոսի, 2022

Խվիչա Կվարացխելիայի դուբլը նպաստեց «Նապոլիի» հաղթանակին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Մոնցայի» հետ։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։

Երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ նեապոլյան թիմի 21-ամյա վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան, որը երկու անգամ գրավեց հյուրերի դարպասը։ Աչքի ընկան նաեւ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը եւ հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն։

«Նապոլին» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող փոխչեմպիոն «Ինտերը»։ «Մոնցան» երկու պարտությունից հետո վերջինն է։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Նապոլի» - «Մոնցա»՝ 4:0 (տեսանյութ)

Խվիչա Կվարացխելիա, 35, 62, Վիկտոր Օսիմեն, 45+2, Կիմ Մին Ջե, 90+4

«Էմպոլի» - «Ֆիորենտինա»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում