21:29  ,  21 օգոստոսի, 2022

«Մանչեսթեր Սիթին» չհաղթեց «Նյուքասլին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3:3։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բացեց հաշիվը 5-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի գոլի շնորհիվ, սակայն հետագայում մանչեսթերյան թիմը երեք գոլ բաց թողեց։

«Մանչեսթեր Սիթիին» պարտությունից փրկեցին նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի եւ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի գոլերը։

«Մանչեսթեր Սիթին» 7 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Արսենալից», որն ունի 9 միավոր։ «Նյուքասլը» 6-րդն է՝ 5 միավոր։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:3 (տեսանյութ)

Միգել Ալմիրոն, 28, Կալում Ուիլսոն, 39, Կիրան Տրիպիեր, 54 -  Իլկայ Գյունդոգան, 5, Էրլինգ Հոլանդ, 60, Բերնարդու Սիլվա, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում