21:23  ,  21 օգոստոսի, 2022

«Բավարիայի» տպավորիչ հաղթանակը՝ 7:0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց հետնապահ «Բոխումին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 7:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։ Գոլ խփեցին նաեւ գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն, հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը, ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը, գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին։ Եղավ նաեւ մեկ ինքնագոլ։

«Բավարիան» երեք հաղթանակից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բոխումը» վերջինն է՝ երեք պարտություն։

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բոխում» - «Բավարիա»՝ 0:7 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 4, Մատեյս Դե Լիգտ, 25, Քինգսլի Քոման, 33, Սադիո Մանե, 42, 60, 11մ, Կրիստիան Գամբոա, 69, ինքնագոլ, Սերժ Գնաբրի, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով