18:45  ,  21 օգոստոսի, 2022

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (ֆոտո)

Մյունխենում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դավթյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը հենացատկում։

Օլիմպիական բրոնզե մեդալակիրը եզրափակիչում վաստակեց 14.983 միավոր: Նույնքան միավոր վաստակեց նաեւ չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանացի Ջեյք Ջարմանը (14.983): Նա Արթուր Դավթյանի նկատմամբ առավելություն ունեցավ երկրորդ ցատկի բարդությամբ: Այս վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Իգոր Ռադիվիլովը (14.899):

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նժույգի վարժություններում նվաճեց Հարություն Մերդինյանը:

Հակոբ Սերբոյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտում է մեկ ոսկե, մեկ արծաթե մեդալով: Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի թիմը նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե մեդալներ: Եվրոպայի չեմպիոն դարձավ Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ), արծաթե մեդալակիր՝ Համլետ Մանուկյան (նժույգ թափեր, օղակներ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում