17:56  ,  21 օգոստոսի, 2022

ԵԱ. Վահագն Դավթյանը չորրորդն է, Արթուր Ավետիսյանը՝ 8-րդը

Մյունխենում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում օղակների վարժությունում Հայաստանը մեդալ չնվաճեց: Եզրափակիչ դուրս եկած Վահագն Դավթյանը 14.766 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը, Արթուր Ավետիսյանը 13.733 միավորով 8-րդն է:

Օղակների վարժությունում 6-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն, հույն Էլեֆտերիոս Պետրոունիասը:

Ավելի վաղ նժույգ թափեր վարժությունում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հարություն Մեդրնյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում