17:04  ,  21 օգոստոսի, 2022

Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի չեմպիոն (ֆոտո)

38-ամյա Հարություն Մերդինյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Մյունխենում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ավագ Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժությունում նվաճեց ոսկե մեդալ:

Մերդինյանը եզրափակիչում վաստակեց 14.733 միավոր: Արծաթե մեդալակիր դարձավ հոլանդացի Լորան Մունքը (14.700), բրոնզե մեդալակիր գերմանացի Նիլս Դանկել (14.633):

Հարություն Մերդինյանն առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն էր դարձել 2016 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում