11:05  ,  21 օգոստոսի, 2022

Ալեքսանդր Ուսիկը պաշտպանեց WBA Super, IBF, WBO, IBO գոտիները Էնթոնի Ջոշուայի հետ ռեւանշում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBA Super, IBF, WBO եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը ռեւանշ-մենամարտում պաշտպանել է գոտիները։ Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի King Abdullah Sports City մարզապալատում տեղի ունեցած մենամարտում 35-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը 12 ռաունդում մրցավարների ոչ միաձայն որոշմամբ (113:115, 115:113, 116:112) հաղթել է 32-ամյա անգլիացի Էնթոնի Ջոշուային։

Բռնցքամարտիկների առաջին մենամարտում Աելքսանդր Ուսիկը 2021թ․ սեպտեմբերին Անգլիայում աշխարհի նախկին չեմպիոն Էնթոնի Ջոշուային հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ։

Մենամարտից հետո Էնթոնի Ջոշուան դժգոհ է եղել արդյունքից եւ սկանդալային վարք է դրսեւորել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում