01:52  ,  21 օգոստոսի, 2022

«Ռեալը» խնդիրներ չունեցավ՝ 4:1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Ռեալը» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը խնդիրներ չունեցավ՝ առավելության հասնելով 4:1 հաշվով։

Արքայական ակումբի խաղացողներից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը հստակ իրացրեց 11-մետրանոցը, խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը եւ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։

«Ռեալը» 6 միարով առաջին տեղում է։ 6-ական միավոր ունեն նաեւ «Բետիսն» ու «Օսասունան»։ «Սելտան» 1 միավորով 14-րդն է։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Սելտա» - «Ռեալ»՝ 1:4 (տեսանյութ)

Յագո Ասպաս, 23, 11մ - Քարիմ Բենզեմա, 14, 11մ, Լուկա Մոդրիչ,  42, Վինիսիուս Ժունիոր, 56, Ֆեդերիկո Վալվերդե, 66

Չիրացրած 11մ՝ Էդեն Ազար («Ռեալ»), 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում