Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Ռեալը» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը խնդիրներ չունեցավ՝ առավելության հասնելով 4:1 հաշվով։
Արքայական ակումբի խաղացողներից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը հստակ իրացրեց 11-մետրանոցը, խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը եւ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։
«Ռեալը» 6 միարով առաջին տեղում է։ 6-ական միավոր ունեն նաեւ «Բետիսն» ու «Օսասունան»։ «Սելտան» 1 միավորով 14-րդն է։
Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Սելտա» - «Ռեալ»՝ 1:4 (տեսանյութ)
Յագո Ասպաս, 23, 11մ - Քարիմ Բենզեմա, 14, 11մ, Լուկա Մոդրիչ, 42, Վինիսիուս Ժունիոր, 56, Ֆեդերիկո Վալվերդե, 66
Չիրացրած 11մ՝ Էդեն Ազար («Ռեալ»), 87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում