00:36  ,  21 օգոստոսի, 2022

«Ինտերի» վստահ հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» տանը մրցեց «Սպեցիայի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով։

Միլանյան թիմից աչքի ընկան արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն եւ արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան։

Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր այս խաղին։

«Ինտերը» երկու հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սպեցիան» 10-րդն է՝ 3 միավոր։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ինտեր» - «Սպեցիա»՝ 3:0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 35, Հական Չալհանօգլու, 52, Խոակին Կոռեա, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում