23:33  ,  20 օգոստոսի, 2022

«Բետիսը» հաղթեց «Մալյորկային» եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Բետիսը» հյուրընկալվեց «Մալյորկային» եւ պարտության մատնեց 2:1 հաշվով։

Չիլիացի Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց իսպանացի հարձակվող Բորխա Իգլեսիասի դուբլը։ Երկու գոլն էլ նա խփեց 11-մետրանոցից։

«Բետիսը» 6 միավորով հավասարվեց «Օսասունային» եւ գոլերի տարբերությամբ առաջինն է։ «Մալյորկան» 13-րդն է՝ 1 միավոր։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Մալյորկա» - «Բետիս»՝ 1:2 (տեսանյութ)

Վեդատ Մուրիչի, 56 -  Բորխա Իգլեսիաս, 9, 11մ, 73, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում