21:29  ,  20 օգոստոսի, 2022

«Օսասունան» երկրորդ հաղթանակը տարավ եւ առաջատարն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Օսասունան» ընդունեց «Կադիսին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։ Երկու գոլն էլ գրանցվեց 11-մետրանոցից։ Աչքի ընկան արգենտինացի հարձակվող Չիմի Ավիլան եւ իսպանացի հարձակվող Կիկեն։

«Կադիսը» վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց չիլիացի կիսապաշտպան Թոմաս Ալարկոնը։

«Օսասունան» երկրորդ հաղթանակը տարավ եւ 6 միավորով ընթացիկ առաջատարն է։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Օսասունա» - «Կադիս»՝ 2:0 (տեսանյութ)

Չիմի Ավիլա, 37, 11մ, Կիկե, 79, 11մ

Հեռացում՝ Թոմաս Ալարկոն («Կադիս»), 76, երկրորդ դեղին քարտ

«Մալյորկա» - «Բետիս»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

«Սելտա» - «Ռեալ»՝ 00:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում