19:45  ,  20 օգոստոսի, 2022

«Բորուսիան» վերջին րոպեներին 3 գոլ բաց թողեց եւ պարտվեց՝ 2:3 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 81 հազար երկրպագուների ներկայությամբ ընդունեց Բրեմենի «Վերդերին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։

Գերմանացի Էդին Տերզիչի գլխավորած թիմը մինչեւ 89-րդ րոպեն գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտի եւ պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն վերջին րոպեներին երեք գոլ բաց թողեց եւ պարտվեց 2:3 հաշվով։

«Բորուսիան» 6 միավորով 6-րդ տեղում է, «Վերդերն» ունի 5 միավոր եւ 7-րդն է։

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Վերդեր»՝ 2:3 (տեսանյութ)

Յուլիան Բրանդտ, 45+2, Ռաֆայել Գերեյրու, 77 - Լի Բյուկենեն, 89, Նիկլաս Շմիդտ, 90+3, Օլիվեր Բյորկ, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս