18:03  ,  20 օգոստոսի, 2022

Հարի Քեյնը գերազանցեց Սերխիո Ագուերոյի ռեկորդը

Անգլիայի առաջնության երրորդ տուրի խաղում «Վուլվերհեմփթոնին» խփած գոլի շնորհիվ Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը գերազանցեց «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող, կարիերան ավարտած արգենտինացի Սերխիո Ագուերոյի ռեկորդը մեկ թիմի կազմում Պրեմիեր լիգայի հանդիպումներում խփած գոլերի քանակով։ Քեյնը 185-րդ գոլը խփեց Անգլիայի Պրեմիեր Լիգայում։  

«Տոտենհեմը» Լոնդոնում «Վուլվերհեմփթոնին» հաղթել է 1:0 հաշվով Քեյնի գոլի շնորհիվ։

Քեյնը «Տոտենհեմում» խփած գոլերի քանակը հասցրեց 250-ի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում