17:23  ,  20 օգոստոսի, 2022

«Տոտենհեմին» հաղթանակ բերեց Հարի Քեյնի գոլը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում ընդունեց «Վուլվերհեմփթոնին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

64-րդ րոպեին միակ գոլը խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որին արդյունավետ փոխանցում կատարեց խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը։

«Տոտենհեմը» 7 միավորով բարձրացավ ընթացիկ առաջին տեղ։ «Վուլվերհեմփթոնը» 16-րդն է՝ 1 միավոր։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Տոտենհեմ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1:0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում