Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում ընդունեց «Վուլվերհեմփթոնին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
64-րդ րոպեին միակ գոլը խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որին արդյունավետ փոխանցում կատարեց խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը։
«Տոտենհեմը» 7 միավորով բարձրացավ ընթացիկ առաջին տեղ։ «Վուլվերհեմփթոնը» 16-րդն է՝ 1 միավոր։
Անգլիայի առաջնություն, երրորդ տուր
«Տոտենհեմ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1:0 (տեսանյութ)
Հարի Քեյն, 64
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում