16:31  ,  20 օգոստոսի, 2022

ԵԱ Թուրքիայում․ Համեստ Աֆրիկյանը՝ ոսկե մեդալակիր

Թուրքիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմի համար ոսկե մեդալ նվաճեց Համեստ Աֆրիկյանը։

42 կգ քաշային կարգում նա մենամարտեց Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթեց Աֆրիկյանը, երկրորդ ռաունդում նույն հաշվով մրցավարները առավելությունը տվեցին անգլիացի մարզուհուն։ Վճռորոշ ռաունդը բավականին հախուռն ստացվեց, մրցակիցը բարձրահասակ էր և անընդհատ ակտիվություն էր ցուցաբերում, բայց մրցավարները գտան, որ հայ մարզուհու հարվածները ավելի դիպուկ էին և հաղթանակը շնորհեցին Համեստ Աֆրիկյանին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի եզրափակիչի մասնակից կունենա նաեւ տղաների 66 կգ քաշային կարգում։ Ռինգ դուրս կգա Սամվել Սիրամարգյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում