10:05  ,  20 օգոստոսի, 2022

Ցինցինատի․ Դանիիլ Մեդվեդեւն ու Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկան կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։

Ռուսաստանցի թենիսիստը քառորդ եզրափակիչում մրցեց աշխարհի 13-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:1), 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 40 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Մեդվեդեւը կմրցի հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ։ Աշխարհի 7-րդ ռակետը 7:6 (7:5), 5:7, 6:3 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Ջոն Իսներին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են բրիտանացի Քեմերոն Նորին ու խորվաթ Բորնա Չորիչը։

Քառորդ եզրափակիչում Նորին 7:6 (7:4), 6:7 (4:7), 6:4 հաշվով հաղթեց իսպանացի Կառլոս Ալկարասին։ Չորիչն ուժեղ էր կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմից՝ 6:4, 6:4:

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,2 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English