00:33  ,  20 օգոստոսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատեց Կազեմիրոյի տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Մադրիդի «Ռեալի» հետ համաձայնության է հասել 30-ամյա բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոյի տրանսֆերի հարցում, հաղորդում է մանչեսթերյան ակումբի կայքը։

Ֆուտբոլիստը հանգստյան օրերին բուժզննում կանցնի մանչեսթերյան ակումբի համար եւ աշխատանքային վիզա ստանալուց հետո պայմանագիր կկնքի։

Արքայական ակումբը Կազեմիրոյի տրանսֆերից կստանա 70 միլիոն եվրո։

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը ողջունել է նախկին ակումբակցի տեղափոխությունը հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմ։

Կազեմիրոն 2013 թվականից էր հանդես գալիս «Ռեալում», որի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում