23:14  ,  19 օգոստոսի, 2022

Արտետա․ Երբ ունես Ժեզուսի նման ռմբարկու, կարող ես հավակնել ամենաբարձր տեղերի

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան գովել է «Մանչեսթեր Սիթիից» իր ղեկավարած թիմ տեղափոխված բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսին։ Նրանք միասին աշխատել են նաեւ «Մանչեսթեր Սիթիում», երբ Արտետան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնականն էր։

«Գաբրիել Ժեզուսի հասունությունն է գլխավոր տարբերությունը իմ հետ «Մանչեսթեր Սիթիում» աշխատած տարիների համեմատ։ Անցել է մի քանի տարի, նա փորձ է ձեռք բերել, նրա անգլերենն էլ լավացել է։ Մեր թիմում նա այլ դեր ունի։ Ուրախ եմ, որ Ժեզուսը վայելում է խաղը եւ արդյունավետ է։

Առաջատար թիմերին պետք են առաջատար հարձակվողներ։ Երբ ունես Ժեզուսի նման ռմբարկու, կարող ես հավակնել ամենաբարձր տեղերի»,- Արտետայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Արսենալը» օգոստոսի 20-ին կհյուրընկալվի «Բորնմուտին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում