21:14  ,  19 օգոստոսի, 2022

Մադրիդի «Ռեալի» նոր համազգեստը (ֆոտո)

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է նոր համազգեստը, որը նախատեսված է արտագնա հանդիպումների համար։ Այն սեւ է։ Արքայական ակումբի տեխնիկական հովանավորը Adidas ընկերությունն է։

Նոր համազգեստով առաջին հանդիպումը իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կանցկացնի օգոստոսի 20-ին՝ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի խաղում հյուրընկալվելով Վիգոյի «Սելտային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում