20:46  ,  19 օգոստոսի, 2022

Նգոլո Կանտեն մի քանի շաբաթ չի օգնի «Չելսիին»

Լոնդոնի «Չելսիի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն վնասվածք է ստացել։

«Վատ նորություններ են։ Կանտեն մի քանի շաբաթ չի կարողանա դուրս գալ խաղադաշտ։ Մենք տխրել ենք եւ հիասթափված ենք։ Կանտեն գերազանց մարզավիճակում էր»,- Տուխելի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Կանտեն ծնկատակի ջլի վնասվածք է ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խաղում եւ փոխարինվել։

Վնասվածքների պատճառով «Լիդս Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության երրորդ տուրի հանդիպումը բաց կթողնեն նաեւ խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը եւ ալբանացի հարձակվող Արմանդո Բրոյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում