20:08  ,  19 օգոստոսի, 2022

«Տոտենհեմի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Նապոլի»

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգայ Նդոմբելեն տեղափոխվեց իտալական «Նապոլի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։

Հաջորդ ամռանը «Նապոլին» հնարավորություն կունենա գնել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը մոտ 30 միլիոն եվրոյով։

Նդոմբելեն անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձակալությամբ անցկացրել է ֆրանսիական «Լիոնում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում