19:02  ,  19 օգոստոսի, 2022

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա», «Լեռնային Արցախ» - ԲԿՄԱ խաղերում՝ ոչ ոքի

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրում «Ալաշկերտն» ընդունեց փոխչեմպիոն «Արարատ-Արմենիային»։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

«Լեռնային Արցախն» ու ԲԿՄԱ-ն նույնպես խաղացին ոչ ոքի՝ 1:1:

«Ալաշկերտը» 4 խաղից հետո 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արարատ-Արմենիան» (3 խաղ) չորրորդն է՝ 4 միավոր:

«Լեռնային Արցախը» 4 խաղում վաստակել է 4 միավոր եւ 5-րդն է։ ԲԿՄԱ-ն նախավերջինն է՝ 3 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում