15:16  ,  19 օգոստոսի, 2022

Անչելոտի․ Կազեմիրոն որոշել է հեռանալ «Ռեալից»

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ 30-ամյա բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը։

«Կազեմիրոն որոշել է հեռանալ, նա ցանկանում է ունենալ նոր  մարտահրավերներ։ Մենք հասկանում ենք նրա որոշումը եւ հարգում այն։ Բանակցությունները դեռ շարունակվում են, բայց նա որոշել է հեռանալ։

Այդ դիրքում մենք կարող ենք խաղադաշտ դուրս բերել Տչուամենիին, Կրոսին, Կամավինգային»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է AS-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերի համար կվճարի 60 միլիոն եվրո եւ Կազեմիրոյի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր։

Կազեմիրոն 2013 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում