14:30  ,  19 օգոստոսի, 2022

«Չելսին» համաձայնության է հասել Օբամեյանգի հետ

Լոնդոնի «Չելսին» համաձայնության է հասել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ անձնական պայմանագրի հարցում, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Գաբոնցի հարձակվողը պատրաստ է կարիերան շարունակել գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմում։

«Չելսիի» ներկայացուցիչները հանդիպել են Օբամեյանգի գործակալի հետ եւ ընդունել խաղացողի ֆինանսական պահանջները։

Տրանսֆերի համար կատալոնական ակումբը պահանջում է մոտ 30 միլիոն եվրո։

Օբամեյանգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Անցած մրցաշրջանում նա իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 13 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում