13:23  ,  19 օգոստոսի, 2022

Անչելոտին դեմ է Կազեմիրոյի տրանսֆերին

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դեմ է 30-ամյա բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոյի տեղափոխությանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է El Chiringuito-ն։

Անչելոտին Կազեմիրոյին համարում է հիմնական կազմի ամենակարեւոր խաղացողներից մեկը։ Մարզիչը վստահ է, որ կարճ ժամանակում հնարավոր չի լինի արժանի փոխարինող գտնել։

Արքայական ակումբը պատրաստ է Կազեմիրոյին վաճառել 60-70 միլիոն եվրոյով։ Սպասվում է, որ հանգստյան օրերին նա բուժզննում կանցնի մանչեսթերյան ակումբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում