11:27  ,  19 օգոստոսի, 2022

Ռունի․ Մբապեին պետք է հիշեցնել, որ Մեսին 23 տարեկանում արդեն 4 «Ոսկե գնդակ» ուներ (տեսանյութ)

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին քննադատել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին ակումբակից, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին խաղադաշտում ուսով հրելով եւ ներողություն չխնդրելու համար։ Դրանից հետո Մբապեն մոտեցել էր բրազիլացի հարձակվող Նեյմարին եւ դժգոհել, որ ինքը չի իրացնում 11-մետրանոցը։

Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի այդ խաղում ՊՍԺ-ն 5:1 հաշվով հաղթել էր «Մոնպելիեին», Նեյմարը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, Մբապեն մեկ գոլ էր խփել։

«23-ամյա Մբապեն մարտահրավեր է նետում Մեսիին։ Կյանքում ավելի մեծ էգո չեմ տեսել։ Մբապեին պետք է հիշեցնե, որ Մեսին 23 տարեկանում արդեն 4 «Ոսկե գնդակ» ուներ»,- Ռունիի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն։

Մբապեի հարաբերությունները Նեյմարի եւ Մեսիի հետ քննարկվել են ՊՍԺ-ի ղեկավարության եւ մարզչական շտաբի հետ։ Թիմի մարզական տնօրեն Լուկաս Կամպոսը հատուկ հանդիպում է կազմակերպել եւ փորձել հարթել տարաձայնությունները։

Պետք է նշել, որ Մեսին 25 տարեկանում է ստացել չորրորդ «Ոսկե գնդակը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում