10:10  ,  19 օգոստոսի, 2022

Ցինցինատի․ Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Դանիիել Մեդվեդեւը դուրս եկավ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Ռուսաստանցի թենիսիստը մրցեց Կանադայի ներկայացուցիչ, կանադաի Դենիշ Շապովալովի հետ եւ պարտության մատնեց 7:5, 7:5 հաշվով։ Մրցախաղ տեւեց 1 ժամ եւ 46 րոպե։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Թեյլոր Ֆրիցը, որը 1/8 եզրափակիչում հաղթել է ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս