02:04  ,  19 օգոստոսի, 2022

Տիգրան Բարսեղյանը հեռացվեց, «Սլովանը» պարտվեց

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվեց բոսնիական «Զրինսկիին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր եւ երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց 69-րդ րոպեին։

89-րդ րպոիեն «Զրինսկիի» հաղթական գոլը խփեց բոսնիացի հարձակվող Նեմանյա Բիլբիան։

Պատասխան հանդիպումը Բրաստիսլավայում տեղի կունենա օգոստոսի 25-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում