23:06  ,  18 օգոստոսի, 2022

Եվրոպայի լիգա․ «Փյունիկն» ու «Շերիֆը» գոլ չխփեցին

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆիի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»։

Խաղից առաջ «Հանրապետականը» հոսանքազրկվել էր, եւ հանդիպումը մեկնարկեց նախատեսվածից մի քանի րոպե ուշ։

Խաղից առաջ 1 րոպե լռությամբ հարգեցին Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհի եւ պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակը։

Թիմերը գոլ խփել չկարողացան։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0։  Երեւանյան թիմը մեկ հարված կատարեց դարպասին, հյուրերը ոչ մի հարված չկատարեցին։

Պատասխան հանդիպումը Տիրասպոլում տեղի կունենա օգոստոսի 25-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով