22:48  ,  18 օգոստոսի, 2022

ԵԱ․ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Արթուր Ավետիսյանը դուրս եկան եզրափակիչ

Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Արթուր Ավետիսյանը դուրս եկան սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Օգոստոսի 18-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցավ սպրոտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնության որակավորման փուլը: Հայաստանի 5 մասնակիցներից որակավորման փուլի արգելքը չկարողացավ հաղթահարել միայն Գագիկ Խաչիկյանը:

Օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում լավագույն արդյունքը ցույց տվեց եւ 15, 149 միավորով առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ:

Նժույգ թափեր վարժությունում Հայաստանը եզրափակիչի երկու մասնակից ունի: Հարություն Մերդինյանը 14,500 միավորով երրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ, նույն վարժությունում եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ Արթուր Դավթյանը: 2021 թվականի նժույգի վարժության եվրոպայի չեմպիոնը 14,200 միավորով 8-րդ տեղում է:

 Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում 5-րդն ու 6-րդն է: Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակեց 14,666 միավոր, Արթուր Ավետիսյանը՝ 14,633:

Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը բազմամարտում 78.932 միավորով 32-րդ էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում