21:03  ,  18 օգոստոսի, 2022

«Բավարիան» պայմանագիր է կնքել 17-ամյա վրացի կիսապաշտպանի հետ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հայտարարել է Թբիլիսիի «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Լուկա Պարկաձեին ձեռք բերելու մասին։

«Բավարիան» երկարաժամկետ պայմանագիր է կնքել Վրաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականի խաղացողի հետ, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Լուկա Պարկաձեն «Բավարիային» կմիանա հաջորդ ամռանը։ Նա կշարունակի հանդես գալ «Դինամոյում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում